«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Օտար արժեքներից խոսողներն են թուլացնում մեզ

Օտար արժեքներից խոսողներն են թուլացնում մեզ
05.11.2024 | 15:16

Էն, որ ասում են եվրոպական արժեքներ, ճապոնական արժեքներ, տո չինական, ամերիկյան, ռուսական, ուզբեկական, դրանք որո՞նք են։ Հլը մի հատ էլ ուզում են գովել ու դրանք ընդօրինակել։

Չի՜ ստացվելու ընդօրինակելը։

Չի ստացվելու, որովհետև էդ արժեքներին մարդիկ հասել են դարերով պետականություն ունենալով, ոչ թե ուրիշներից քոպի անելով։ Հա, ինչ-որ բաներ վերցրել են, ու բոլորն են մեկը մյուսից վերցրել, բայց էդ վերցրածը իրենց հագով են սարքել՝ որոշ բաներ փոփոխելով։ Բոլորի մոտ էլ կան լավն ու վատը։

Ոչ մի ուրիշի ստեղծած արժեքներով չի լինի ապրելը, որևէ բան փոխելու ես։ Իսկ դա արդեն նույնը չի։

Հիմա, եթե դու ուզում ես ամբողջովին ֆրանսիական ձևերով ապրել, ապա պիտի դառնաս ֆրանսիացի։ Իսկ դա կարող ես անել միայն Ֆրանսիայում։ Դա Հայաստանում անել չի ստացվի։ Նույնն էլ մնացածի մասին է։

Այ դրա պատճառով է, որ մեզ մոտ շատ բան մտել է թուրքից, ոչ թե ճապոնացուց կամ գերմանացուց։ Որովհետև թուրքի հետ նույն տարածքում ենք ապրել։ Սովետի 70 տարում մեր մեջ ինչ-որ բան մտավ ռուսներից, ու այս 30 տարում դա էլ վերացավ, մնաց նորից թուրքից քաշված լինելու սովորությունը։

Այնպես որ, էդ օտար արժեքներից խոսողներն են առաջինը թուլացնում մեզ։

Դրա համար առաջնայինը պիտի վերցնենք ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ու հենց՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ։

Իսկ եթե չկարողանանք դրանք մեզնով անել ու դրանցով առաջ գնալ, գոնե վերանալուց որպես հայ կվերանանք, ոչ թե որպես եվրոպացի, ռուս կամ ամերիկացի։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 4279

Մեկնաբանություններ